Անչելոտի. «Ռեալին» չի անհանգստացնում մի քանի ֆուտբոլիստների բացակայությունը

Անչելոտի. «Ռեալին» չի անհանգստացնում մի քանի ֆուտբոլիստների բացակայությունը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի մի քանի առաջատար խաղացողների բացակայությունը չի ստիպի իրեն հանձնվել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ատելտիկոյի» դեմ պատասխան հանդիպումից առաջ։ 

Հիշեցնենք, որ այդ խաղում «Արքայական ակումբին» չեն օգնի Լուկա Մոդրիչը, Գարեթ Բեյլը, իսկ Կարիմ Բենզեմայի մասնակցությունը հարցականի տակ է։

-Փետրվարին մենք անկում ունեցանք՝ պայմանավորված որոշ ֆուտբոլիստների վնասվածքներով։ Բայց հիմա կրկին մեր մակարդակին ենք, հույս ունենք ՉԼ-ում մինչև վերջ մրցունակ մնալ։ Մենք պետք է լուծումներ գտնենք։  Թիմը հնարավորինս լավատեսորեն է տրամադրված, իսկ երկրպագուների աջակցությունը լավ խթան կլինի,-ասել է Անչելոտին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում