8 ակումբներ ՈւԵՖԱ-ի արտոնագրեր են ստացել

8 ակումբներ ՈւԵՖԱ-ի արտոնագրեր են ստացել

Ապրիլի 20-ին ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար», «Արարատ» «Ուլիս» և «Ալաշկերտ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին «ՈւԵՖԱ»-ի արտոնագրերի համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում` մասնակցելու 2015/2016 թթ. ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:

Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Ստուգումների արդյունքները մանրամասնորեն ներկայացվել են նիստի ընթացքում Արտոնագրման բաժնի աշխատակիցների կողմից: Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն կայացրել է որոշում, ըստ որի «ՈւԵՖԱ»-ի արտոնագրեր են շնորհվել թեկնածու 8 ակումբներին՝ «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Բանանց», «Գանձասար», «Արարատ» «Ուլիս» և «Ալաշկերտ» ակումբներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում