Սուարես. «Բարսելոնայում» մի փոքր հոգնածություն կա, բայց դա նորմալ է

Սուարես. «Բարսելոնայում» մի փոքր հոգնածություն կա, բայց դա նորմալ է

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ հոգնածություն է զգում։ Հարձակվողը հայտարարել է նաև, որ «Բարսելոնայի» կազմում Չեմպիոնների լիգայում խաղալով իր երազանքն է իրականացնում։ «Բարսելոնան» ՉԼ քառորդ եզրափակչի պատասխան խաղում «ՊՍԺ»-ին կհյուրընկալի ապրիլի 21-ին։

-Ես վնասվածք չունեմ, բայց այս մրցաշրջանի այս հատվածում պետք է ուշադիր լինել սեփական առողջության և ֆիզիկական վիճակի հանդեպ։ «Վալենսիայի» հետ խաղում մարզիչը փոխարինեց ինձ, և դա ճիշտ է, քանի որ կազմում կային ֆուտբոլիստներ, ովքեր ինձնից թարմ էին։ Այս փուլում միշտ հոգնածություն է լինում, բայց ես գերադասում եմ շատ հանդիպումների մասնակցել և հոգնածություն զգալ, քան քիչ խաղալ։

Միշտ երազել եմ խաղալ Չեմպիոնների լիգայում։ Մեզ պետք է այն մակարդակով շարունակել, որում հիմա ենք հանդես գալիս։ Այդ դեպքում հնարավորություն կունենանք հաղթելու մրցաշարում,-ասել է Սուարեսը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում