Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Հայաստանը հաղթեց Ուկրաինային

Շախմատի աշխարհի թիմային առաջնություն. Հայաստանը հաղթեց Ուկրաինային

Ծաղկաձորում շարունակվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Մրցաշարին մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն թիմերը, Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Հունգարիայի, Իսրայելի, Կուբայի, Եգիպտոսի և Հայաստանի հավաքականները մասնակցության իրավունքը նվաճել են որպես համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներ և իրենց աշխարհամասերի չեմպիոններ:

Ապրիլի 20-ին կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի մրցակիցը ֆավորիտներից Ուկրաինայի ընտրանին էր: Լևոն Արոնյանի հաղթանակի շնորհիվ մեր ընտրանին առավելության է հասել մրցակցի նկատմամբ: Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը պարտվել էր Իսրայելի ընտրանուն:

Հայաստան-Ուկրաինա` 2.5-1.5

Լևոն Արոնյան – Ռուսլան Պոնոմարյով` 1:0
Վասիլի Իվանչուկ – Գաբրիել Սարգսյան` 0.5:0.5
Սերգեյ Մովսեսյան – Պավել Էլյանով` 0.5:0.5
Ալեքսանդր Մոիսենկո – Հրանտ Մելքումյան` 0.5:0.5

Տուրի մյուս պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Հնդկաստան – ԱՄՆ` 2:2
Հունգարիա – Չինաստան` 2:2
Ռուսաստան – Կուբա` 1.5:2.5
Եգիպտոս – Իսրայել` 2:2

Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1. Հնդկաստան 3 / 5
2. Իսրայել 3  / 4,5
3. Կուբա 3 / 4,5
4. Չինաստան 3 / 4,5
5. Հայաստան 2 / 4
6. Հունգարիա 2 / 4
7. Ուկրաինա 2 / 4
8. ԱՄՆ 1 / 3,5
9. Եգիպտոս 1 / 3
10. Ռուսաստան 0 / 3

Աշխարհի թիմային առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մասնակցող 50 շախմատիստներից 49-ը կրում են գրոսմայստերի բարձրագույն տիտղոս, ինչը եզակի է ընդհանրապես շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Հայաստանն այն երկրներից է, որին երկրորդ անգամ է պատիվ վիճակվում կազմակերպելու աշխարհի շախմատի թիմային առաջնություն: Մեր երկիրը նման խոշորագույն իրադարձություն հյուրընկալել է 2001 թվականին Երևանում:

Լուսանկարները` մրցաշարի պաշտոնական կայքի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում