Մատա, Նեգրեդո, Գարսիա… «Ռեալի» «անհայտ» ֆուտբոլիստները

Մատա, Նեգրեդո, Գարսիա… «Ռեալի» «անհայտ» ֆուտբոլիստները

Զե Ռոբերտո, Խուրադո, Բորխա Վալերո… Դուք կա՛մ չեք իմացել, կա՛մ մոռացել եք, որ նրանք խաղացել են «Ռեալում», կա՛մ էլ վաղուց եք երկրպագում մադրիդյան թիմին: Ներկայացնում ենք «Ռեալի» «անհայտ» ֆուտբոլիստներին:

1990-ականների վերջերին և 2000-ականների սկզբներին հարձակվող Իսմաել Ուրսաիսին դժվար էր Բիլբաոյի «Ատլետիկից» և Իսպանիայի հավաքականից բացի այլ տեղում պատկերացնել: Սակայն նա «Ռեալի» սան է, ով 90-ականների սկզբին այդպես էլ չկարողացավ հիմնական կազմում ընդգրկվել ու միայն մի քանի խաղի մասնակցեց:

Սեկրետարինու ազգանունով պորտուգալացի աջ պաշտպանն առավել հայտնի է «Պորտուի» և ազգային հավաքականի կազմում ելույթներից, բայց նրա անցյալում նաև «Ռեալը» կա: Նա Մադրիդ տեղափոխվեց 1996-ին, կես տարի հետո նրա դիրքի համար գնեցին Պանուչիին ու Սեկրետարիուն վերադարձավ «Պորտու»:

Բրազիլացի կիսապաշտպան Զե Ռոբերտոն, ում կարիերան բարձրակետին հասել է «Բայերում», հիմա էլ շարունակում է իր հանդես գալ: Զե Ռոբերտոն փայլել է նաև «Բավարիայում», որի կազմում 4 անգամ Գերմանիայի չեմպիոն է դարձել: Քչերն են հիշում, որ բրազիլացու եվրոպական առաջին ակումբը «Ռեալն» էր` 1997-ին: Պարզապես Զե Ռոբերտոն մադրիդյան թիմում ոչ մի կերպ աչքի չընկավ ու վերադարձավ հայրենիք:

«Ռուբինի» պաշտպան Սեզար Նավասը մեկն է ֆուտբոլիստների այն խմբից, ովքեր ինչ-որ ժամանակ փորձել են խաղալ «Ռեալում» ու հիմա հանդես են գալիս Ռուսաստանում: Երիտասարդ ժամանակ Նավասին խոստումնալից էին համարում, նա խաղում էր Իսպանիայի երիտասարդական հավաքականում և մի քանի տարի էլ անցկացրել է «Ռեալում»: Ո՛չ հավաքականում, և ՛ոչ էլ ակումբում նա մեկնարկայինների թվում չընդգրկվեց, սկսեց խաղալ «Մալագայում», «Ռասինգում», իսկ 2009-ին հայտնվեց Կազանում:

«Զենիթի» կիսապաշտպան Չավի Գարսիան «Ռեալում» երկու անգամ է եղել: Առաջին անգամ մանկության տարիներին` որպես ակումբի ակադեմիայի սան և 2004-ին մի քանի խաղ է անցկացրել հիմնական կազմում: 2007-ին նա «Օսասունայից» «Ռեալ» վերադարձավ, հետո հակառակ տրանսֆերը կայացավ: Գարսիան չկարողացավ ամրապնդվել մադրիդյան թիմում ու սկսեց «Բենֆիկայում» խաղալ, այնտեղից տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», իսկ հետո արդեն ինքներդ գիտեք:

Վաղուց արդեն «Ատլետիկոյի» կազմում հանդես եկող աջ պաշտպան Խուանֆրանը «Ռեալից» 2006-ին հեռացավ: «Ռեալում» հիմնականում կազմում Խուանֆրանն ընդամենը մի քանի խաղի մասնակցեց, սակայն դա չխանգարեց հետագայում դառնալ Եվրոպայի, Իսպանիայի չեմպիոն, հաղթել Եվրոպա լիգայում և խաղալ ՉԼ-ի եզրափակչում:

Կարող է տարօրինակ թվալ, բայց ինչ-որ ժամանակ «Ռեալի» կազմում է եղել նաև «Սպարտակի» կիսապաշտպան Խոսե Մանուել Խուրադոն: Նա «Ռեալի» սան է ու այնտեղ 5 խաղ է անցկացրել 2005-06թթ. մրցաշրջանում, այնուհետև տեղափոխվել է «Ատլետիկո», «Շալկե», ապա հայտնվել է «Սպարտակում»:

Անցյալ տարի Իսպանիայի հավաքականում հայտնված Կասիլյա ազգանունով դարպասապահն իսկապես ինչ-որ ժամանակ Կասիլյասի հետ նույն թիմում է եղել: Դա 2000-ականների կեսերին էր: Կասիլյան գլխավոր թմում չխաղաց ու տեղափոխվեց «Էսպանյոլ»:

Խուան Մատան ու Ալվարո Նեգրեդոն այն ֆուտբոլիստներն են, որոնց հեշտ չէ «Ռեալի» մարզահագուստով պատկերացնել` այն էլ միասին, սակայն երկուսն էլ 2000-ականների կեսերին մադրիդյան գրանդում էին: 

2000-ի կեսերին Բորխա Վալերոն անարդյունք փորձում էր Ֆաբիո Կապելոյի ղեկավարած «Ռեալում» հայտնվել, սակայն հիմնական կազմում մի քանի ձախողումները նրան շրջագայության տարան Եվրոպայով` «Վեստ Բրոմվիչ», «Վիլյառեալ», «Ֆիորենտինա», որտեղ և կարողացավ առաջ գնալ:

Այն, որ Խավիեր Սավիոլան մի քանի մրցաշրջան «Ռեալում» է եղել, կարելի կլիներ մոռանալ, քանի որ արգենտինացու կարիերայում շատ ակումբներ են եղել: 2 մրցաշրջանի ընթացքում (2007-09), նա 30 խաղ է ացկացրել «Ռեալում» և ընդամենը 5 գոլ խփել:

Կենտրոնական կիսապաշտպան Դանի Պարեխոն, ինչպես շատերն իրենց երիտասարդ տարիներին, այդպես էլ չկարողացան խաղալ «Ռեալի» հիմնական կազմում: Հիմա Պարեխոն «Վալենսիայի» առաջատարներից է, իսկ «Ռեալում» եղած շրջանի մասին հիշողներ չկան:

Ժուլյեն Ֆոբերին շատերը համարում են «Ռեալի» պատմության վատագույն խաղացողը: 2009-ին Մադրիդի ակումբն ինչ-որ պատճառով նրան վարձավճարի դիմաց ձեռք բերեց «Վեսթ Հեմից», սակայն զգալի հաջողությունների մասին հուսալ պետք չէր:

Լուսանկարի տղան, ով միանգամից մի քանի անձի է հիշեցնում, Մարկոս Ալոնսոն է: Նա հայտնի ձախ պաշտպան է, ով դաստիարակվել է «Ռեալում», խաղացել է «Բոլթոնում» և «Սանդերլենդում» և հիմա իտալական «Ֆիորենտինայում» է: Նրան պետք չէ շփոթել Խաբի Ալոնսոյի եղբոր` Միկելի հետ, ով նույնպես խաղացել է «Բոլթոնում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում