Բարեգործական խաղում Ռոնալդոն հեթ-տրիկի հեղինակ է դարձել (տեսանյութ, լուսանկարներ)

Բարեգործական խաղում Ռոնալդոն հեթ-տրիկի հեղինակ է դարձել (տեսանյութ, լուսանկարներ)

Լեգենդար ֆուտբոլիստներ Զինեդին Զիդանի և Ռոնալդոյի մասնակցությամբ Սենտ-Էտյենում կայացել է «Ընդդեմ» աղքատության» խորագրով ամենամյա բարեգործական հանդիպումը: Ռոնալդուի և Զիդանի ընկերներ – «Սենտ-Էտյենի աստղեր» խաղում 9:7 հաշվով հաղթանակ են տոնել «Սենտ-Էտյենի» աստղերը:

Պարտվող թիմի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Ռոնալդոն, մեկական գոլով աչքի են ընկել Դավիդ Տրեզեգեն, Կլարենս Զեեդորֆը, Յուրի Ջորկաեֆը և Ջեյ-Ջեյ Օկոչան: «Սենտ-Էտյենի» աստղերի թիմում գոլերը խփել են Ալեքս Դիասը, Լորան Բատլեսը (դուբլ), Յոհան Մոլլոն (դուբլ), Պասկալ Ֆեյդունոն և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը (հեթ-տրիկ): 


Եվ՛ Զիդանը, և՛ Ռոնալդուն ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում