Ովքե՞ր են ոգեշնչում «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին

Ովքե՞ր են ոգեշնչում «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին

Ներկայացնում ենք կատալոնական թիմի ֆուտբոլիստների թոփ-10 կանանց (կամ ընկերուհիներին):

Անտոնելլա Ռոկուցո (Լիոնել Մեսսիի կինը)

Համեստ Մեսսիի կյանքում մի քանի զվարճանք է եղել ու մեկ իսկական սեր դեռ մանկության տարիներից: Հայրենակից Անտոնելլա Ռոկուցոյի հետ Մեսսին 5 տարեկանում է ծանոթացել: 6 տարի առաջ նրանք սկսեցին «մեծավարի» հանդիպել, իսկ 2012-ի ամռանը ֆուտբոլային գրեթե բոլոր տիտղոսների համը տեսած Մեսսին հայր լինելու երջանկությունը զգաց: Դատելով Լեոյի և Անտոնելլայի Instagram-ի էջերից` ֆուտբոլիստն իր ամբողջ ազատ ժամանակը կնոջ ու որդու` Տյագոյի հետ է անցկացնում:

Աննա Օրտիս (Անդրես Ինյեստայի կինը)

Աննան ու Անդրեսը ծանոթացել են 2009-ին, երեկույթի ժամանակ: Ասում են, որ հայտնի ֆուտբոլիստը երկար ժամանակ չի կարողացել աղջկան առաջարկություն անել. վախեցել է մերժումից: Ինյեստայի կասկածները զուր էին. Աննան հենց առաջին հայացքից սիրահարվել է ֆուտբոլիստին և 2011-ի ապրիլին նրան աղջիկ է պարգևել` Վալերիային: Մեկ տարի առաջ նրանք երկրորդ երեխային էին սպասում, սակայն Աննան վիժեց: Անդրեսի համար դա իսկական ողբերգություն էր, որը որոշ շրջան ազդեց նաև ֆուտբոլային կյանքի վրա:

Բրունա Մարկեզինի (Նեյմարի ընկերուհին)

Նեյմարը երիտասարդ է, սակայն19 տարեկանում հայր է դարձել, թեպետ Դավիդ Լուկայի մոր` Կարոլինայի հետ երկար չի ապրել: Հիմա նա նոր սեր ունի` Բրունա Մարկեզինին, ումից տարվա մեջ մի քանի անգամ բաժանվում է, ապա նորից սեր խոստովանում: Մոդելային աշխարհում հայտնի Բրունայի և Նեյմարի հարաբերություններում այժմ կրկին սև շրջան է:

Շակիրա (Պիկեի սիրելին)

Շակիրան ու Պիկեն նույն օրն են ծնվել` փետրվարի 2-ին, սակայն 10 տարվա տարբերությամբ. Շակիրան` 1977-ին, Պիկեն` 1987-ին: Այս սիրավեպում կինը ոչ միայն տարիքով ավելի մեծ է` այլ նաև ավելի հայտնի ընտրյալից: 2013-ին և 2014-ին «Forbes» հեղինակավոր ամսագիրը փոփ-աստղին ընդգրկեց աշխարհի ամենազդեցիկ 100 կանանց շարքում: Զույգը երկու տղա ունի` Միլանն ու Սաշան:

Սոֆիա Բալբի (Լուիս Սուարեսի կինը)

Սուարեսն իր սիրելի Սոֆիայի հետ ծանոթացել է աղքատ երիտասարդի կարգավիճակում: Հիմա նա հայտնի է ու հարուստ, երջանիկ ամուսին ու երկու երեխաների` Դելֆինի և Բենհամինի հայրը:

Նուրիա Կունիլյերա (Չավիի կինը)

Չավիի հասունությունը երևում է ոչ միայն դաշտում, այլ նաև անձնական կյանքում: «Բարսելոնայի» հարձակումների կազմակերպիչը խորանին մոտեցավ միայն 2013-ին: Նրա ընտրյալը լրագրող Նուրիա Կունիլյերան է:

Մարիա Ֆերնանդա Մասկերանո (Խավյեր Մասկերանոյի կինը)

Մասկերանոյի ամուսանական կյանքը սկսվեց 2008-ին: Մարիա Ֆերնանդայից նա երկու աղջիկ ունի` Լոլան և Ալման:

Կառլա Պարդո (Կլաուդիո Բրավոյի կինը)

Կառլան ու Բրավոն դպրոցական տարիքում են ծանոթացել, հայրենի չիլիական Վիլուկո քաղաքում: Նրանք ընդամենը 3 տարի առաջ են պաշտոնականացրել հարաբերությունները, թեպետ արդեն ծնող էին դարձել: «Բարսելոնայի» դարպասապահն արդեն 3 երեխա ունի:

Մելիսա Խիմենես (Մարկ Բարտրայի ընկերուհին)

Մարկ Բարտրան զուգընկերուհի ունի, սակայն չի շտապում ամուսնանալ: Մելիսան ևս կապ ունի սպորտի հետ, նա մոտոարշավներ մեկնաբանող հեռուստահաղորդավարուհի է:

Վանեսա Լորենսո (Կառլես Պույոլի ընկերուհին)

Դաշտում ակտիվ ելույթները դադարեցնելուց հետո Պույոլն ավելի շատ ժամանակ է անցկացնում երկրորդ կեսի հետ: Իսպանիայում հայտնի մոդելն ու «Բարսելոնայի» նախկին ավագը սկսել են հանդիպել 2012-ից, իսկ մեկ տարի առաջ նրանց ընտանիքում ծնվեց առաջնեկը` Մանուելան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում