Ինչպե՞ս է ապրում ամենահարուստ մարզիկը (լուսանկարներ)

Ինչպե՞ս է ապրում ամենահարուստ մարզիկը (լուսանկարներ)

Ժամանակակից բռնցքամարտի ամենավառ ներկայացուցիչ Ֆլոյդ Մեյվեզերը, հավանաբար, ֆիզիկապես չի հասցնում ծախսել իր գումարը: Փոխարենը միայն անցյալ տարվա ընթացքում 105 մլն դոլար վաստակած Մեյվեզերը բաց չի թողնում իր հարստությունը ցուցադրելու համար հարմար առիթները: 

«Fores»-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարզիկի` գումարի նկատմամբ ունեցած սերը երևում է նաև ներկայացված լուսանկարներից:

«Ferrari 599 GTB Fiorano», «Porsche 911 Turbo S», «Lamborghini Aventador», «Ferrari 458 Spider», «Ferrari 458 Spider», «Bugatti Grand Sport», «Bugatti Veyron»… Մեյվեզերի ավտոմեքենարի շարքը կարելի է անվերջ շարունակել: Դրանք ավելի տպավորիչ տեսք ունեն բռնցքամարտիկի անձնական ինքնաթիռի կողքին:

Ֆլոյդ Մեյվեզերի ժամացույցների այս հավաքածուն արժե 6,4 մլն դոլար… Այո՛, այո՛, 6,4 մլն դոլար:

Մեյվեզերն անգամ կազմակերպություն է հիմնել, որի անվան մեջ առկա է գումար բառ` «The Money Team»:

Ֆլոյդ Մեյվեզերը գումար չի խնայում նաև մտերիմների համար: Միագամից երկու մեքենա. վատ նվեր չէ, չէ՞:

Բռնցքամարտիկը սիրում է խաղադրույքներ կատարել և ժամանակն անցկացնել խաղատներում: Արդյունքում, կարելի է խոշոր խաղադրույքների լուսանկարներ տեսնել:

Դե իսկ հանգստանալու համար Ֆլոյդն ունի զբոսանավ:



Այս ծածկոցի միջոցով Մեյվեզերն իր համար շատ հաճելի երազներ է տեսնում:

Եվ վերջում, Մեյվեզերը, ամենայն հավանականությամբ, սպասում է այն օրվան, երբ իր հարստությունը բեռնատար մեքենաների միջոցով կտեղափոխի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում