Գևորգ Ղազարյանի թիմը լուսանկարվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառով (լուսանկար)

Գևորգ Ղազարյանի թիմը լուսանկարվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառով (լուսանկար)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի ակումբի` հունական «Կերկիրայի» անդամները լուսանկարվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պաստառով:

Հունաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թվում է: Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին և շնորհակալություն է հայտնել Հայաստան ժամանելու և հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում