Դանի Ալվեսը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը (լուսանկար)

Դանի Ալվեսը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը (լուսանկար)

Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ալվեսի հետ կոչին միացել են մի խումբ թենիսիստներ:

Լուսանկարները Facebook-ի իր էջում հրապարակել է Բարսելոնում բնակվող հայ գործարար Արման Մայիլյանը և գրել է.

«Ապրիլի 24 2015թ. Մեզ համար շատ կարևոր օր է, Հայոց եղեռնի 100-ամյակին մեզ միացան իմ լավ ընկերները. Բարսելոնայի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը, ով նույնպես ասաց. «Հիշում ենք և պահանջում»: Իմ լավ ընկերները նույնպես (համաշխարհային թենիսիստեր) մեզ հետ միասին ասում են. «Հիշում ենք և պահանջում…»»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում