Չեմպիոնների լիգա. Հայտնի են կիսաեզրափակիչ փուլի զույգերը

Չեմպիոնների լիգա. Հայտնի են կիսաեզրափակիչ փուլի զույգերը

Նյոնում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի», Թուրինի «Յուվենտուսի» և Մյունխենի «Բավարիայի» մասնակցությամբ կույր վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը.

  • «Բարսելոնա» – «Բավարիա»
  • «Յուվենտուս» – «Ռեալ»

Առաջին հանդիպումները կայանալու են մայիսի 5-ին և 6-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 12-ին և 13-ին: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կայանալու է հունիսի 6-ին, Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչ փուլում «Ռեալը» հաղթահարել էր «Ատլետիկոյի» արգելքը, «Բարսելոնան»` «Պարի Սեն Ժերմենի», «Բավարիան»` «Պորտուի», իսկ «Յուվենտուսը»` «Մոնակոյի»:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը Մադրիդի «Ռեալն է», որն անցյալ տարի եզրափակչում առավելության հասավ «Ատլետիկոյի» նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում