Բուտրագենյո. «Ռեալի» համար պատիվ է «Յուվենտուսի» հետ մրցելը

Բուտրագենյո. «Ռեալի» համար պատիվ է «Յուվենտուսի» հետ մրցելը

Մադրիդի «Ռեալի»` Հասարականության հետ կապերի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: Հունիսի 6-ին, Բեռլինում կայանալիք եզրափակչին մասնակցելու հնարավորության համար «Ռեալը» մրցելու է «Յուվենտուսի» հետ:

-Մեզ բարդ կիսաեզրափակիչ է սպասվում: Շնորհավորում եմ «Յուվենտուսին» այս փուլում խաղալու համար, մեզ համար մեծ պատիվ է նրանց հետ մրցելը: Հիանալի կլինի, եթե նախքան հանդիպումները մեր վնասվածք ունեցող ֆուտբոլիստներն ապաքինված լինեն:

Կարծում եմ` նախորդ մրցաշրջանում հնարավոր տարբերակներից ամենաբարդ կիսաեզրափակիչն ենք ունեցել, բայց կարողացանք հեշտությամբ հաղթել «Բավարիային»: Այս անգամ էլ ուժեղ մրցակից ունենք, որը հիանալի պաշտպանվում է և մարտավարության տեսանկյունից լավ է պատրաստված,-Բուտրագենյոյի խոսքերը փոխանցել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ թիմերի առաջին հանդիպումը կայանալու է մայիսի 6-ին, Թուրինում, իսկ պատասխան խաղը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում