Արթուր Ալեքսանյանը` «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» մրցաշարի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը` «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» մրցաշարի չեմպիոն

Բուլղարիայում շարունակվում է ըմբշամարտի «Դան Կոլով Նիկոլա Պետրով»  միջազգային մրցաշարը: Մրցումային երկրորդ օրը Հայաստանի պատվիրակներից ելույթ ունեցան 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը, 80 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանը և Էդուարդ Սարգսյանը, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

71 կգ քաշային կարգում Ռաֆայել Ալեքսանյանը մինչև եզրափակիչ հասնելը ոչ մի միավոր չզիջեց իր մրցակիցներին, սակայն եզրափակչում 0:4 հաշվով պարտվեց Իրանի ներկայացուցիչ Աֆշին Բայաբանին ու դարձավ արծաթե մեդալակիր: 

80 կգ քաշային կարգում Հրաչ Հովհաննիսյանի առաջին մրցակիցը թուրք Աթեմ Ալսաննն էր: Վիճահարույց մրցավարության արդյունքում Հրաչը զիջեց թուրք ըմբիշին և դուրս մնաց պայքարից: 80 կգ քաշային կարգում մեր մյուս ներկայացուցիչ Էդուարդ Սարգսյանը բրոնզե մեդալի համար պայքարում 8:0 հաշվով հաղթեց եգիպտացի Մոհամեդ Մուստաֆային: 

98 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը փայլուն ելույթներ ունեցավ, իսկ եզրափակչում 6:0 հաշվով առավելության հասավ իտալացի Դաիգորո Տիմոնչինի նկատմամբ:

Հիշեցնենք, որ երեկ 75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ էր նվաճել Կարապետ Չալյանը, իսկ Արսեն Ջուլֆալակյանը նույն քաշային կարգում դարձել էր մրցաշարի հաղթող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում