«Պարի Սեն Ժերմենը» ջախջախեց «Լիլին» (տեսանյութ)

«Պարի Սեն Ժերմենը» ջախջախեց «Լիլին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» ջախջախիչ հաղթանակ տոնեց «Լիլի» նկատմամբ:

«Պարկ դե Պրենսում» կայացած խաղն ավարտվեց 6:1 հաշվով: Մեկնարկային սուլիչից 24 վայրկյան անց Մաքսվելը բացեց խաղի հաշիվը` դառնալով «ՊՍԺ»-ի ամենարագ գոլի հեղինակ: Փարիզյան թիմի կազմում դուբլ ձևակերպեց Էդինսոն Կավանին, հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էզեկիել Լավեսին, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Բաշան: Այս հաղթանակից հետո «Պարի Սեն ժերմենը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր

«Պարի Սեն Ժերմեն»-«Լիլ»` 6:1
Գոլերը` Մաքսվել 1 (1:0), Կավանի 4 (2:0), Լավեսի, 28 (3:0), Լավեսի 43 (4:0), Բաշա 59 (4:1), Կավանի 73 (5:1, 11 մ.), Լավեսի 77 (6:1)
Հեռացում` Կորշյա  72

Հետևեք մեզ նաև Telegram-ում