Ռոնալդուն Պերեսին խնդրել է երկարաձգել Ռամոսի և Անչելոտիի հետ պայմանագրերը

Ռոնալդուն Պերեսին խնդրել է երկարաձգել Ռամոսի և Անչելոտիի հետ պայմանագրերը

Կրիշտիանու Ռոնալդուն երջանիկ է Մադրիդի «Ռեալում», քանի որ ունի Սերխիո Ռամոսի նման թիմակից և Կարլո Անչելոտիի նման մարզիչ: Ռամոսը Ռոնալդուի լավագույն ընկերներից է, իսկ Անչելոտին պորտուգալացու համար հոր նման է, ուստի նա ցանկանում է շարունակել աշխատանքը այս մարդկանց շրջապատում:

Իսպանական «Marca» օրաթերթը հաղորդում է, որ Ռոնալդուն հանդիպել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և նրան խնդրել է նոր պայմանագրեր առաջարկել Ռամոսին ու Անչելոտիին:

Պարբերականը գրում է, որ Սերխիո Ռամոսի հետ պայմանագիր կնքելը բավականին իրատեսական է, քանի որ կողմերը հետաքրքրված են համագործակցությունը շարունակելով, իսկ ահա Անչելոտիի համաձայնագրի հարցը լուծված չէ: Եթե ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» չհաղթի Չեմպիոնների լիգայում կամ Իսպանիայի առաջնությունում, Ֆլորենտինո Պերեսը, ամենայն հավանականությամբ, նոր մարզչի կհրավիրի մադրիդյան թիմ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում