«Ատլետիկոն» վստահ հաղթանակ տոնեց «Էլչեի» նկատմամբ (տեսանյութ)

«Ատլետիկոն» վստահ հաղթանակ տոնեց «Էլչեի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» վստահ հաղթանակ տոնեց «Էլչեի» նկատմամբ: Դիեգո Սիմեոնեի սաները երեք անպատասխան գոլ խփեցին. դուբլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը, մեկ գոլ էլ խփեց Ռաուլ Գարսիան:

Այժմ «Ատլետիկոն» ունի 72 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Էլչեն» 14-րդ տեղում է` ակտիվում ունենալով 34 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ատլետիկո»-«Էլչե»` 3:0
Գոլերը` Գրիզման 55 (1:0), Գարսիա 63 (2:0), Գրիզման 77 (3:0)

Հետևեք մեզ նաև Telegram-ում