Գոլառատ խաղում «Ման. Սիթին» հաղթեց «Ասթոն Վիլային» (տեսանյութ)

Գոլառատ խաղում «Ման. Սիթին» հաղթեց «Ասթոն Վիլային» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Ասթոն Վիլային»: Մանուել Պելեգրինիի սաները 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տոնեցին:

«Քաղաքաբնակների» կազմում մեկական գոլ խփեցին Սերխիո Ագուերոն, Ալեքսանդր Կոլարովը և Ֆերնանդինյոն, իսկ «Ասթոն Վիլայի» կազմում 2:0 հաշվի ժամանակ աչքի ընկան Թոմ Կլեվերլին և Կարլոս Սանչեսը:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 67 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է դեռևս երկրորդ հորիզոնականը, իսկ «Ասթոն Վիլան» մնաց 32 միավորով` 15-րդ տեղում:

 

Անգլիայի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի»-«Ասթոն Վիկա»` 3:2
Գոլերը` 

Հետևեք մեզ նաև Telegram-ում