Շվայնշտայգերի գոլի շնորհիվ «Բավարիան» հաղթեց «Հերտային» (տեսանյութ)

Շվայնշտայգերի գոլի շնորհիվ «Բավարիան» հաղթեց «Հերտային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում «Բավարիան» նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Հերտայի» նկատմամբ: Խոսեպ Գվարդիոլայի թիմին հաջողվեց հաղթական գոլ խփել միայն 80-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Բաստիան Շվայնշտայգերը: 

Այս հաղթանակից հետո «Բավարիան» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` ակտիվում ունենալով արդեն 76 միավոր, իսկ «Հերտան» 13-րդ տեղում է` 34 միավորով:

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բավարիա»-«Հերտա»` 1:0
Գոլը` Շվայնշտայգեր 80՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում