Աշխարհի թիմային առաջնություն. Հայաստանը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ

Աշխարհի թիմային առաջնություն. Հայաստանը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ

Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Հունգարիայի, Իսրայելի, Կուբայի և Եգիպտոսի հավաքականների մասնակցությամբ Ծաղկաձորում շարունակվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:

Մեկօրյա դադարից հետո աշխարհի ուժեղագույն շախմատիստները վերսկսեցին պայքարը: Այսօր կայացած վեցերորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հունգարիայի ընտրանին էր: Լևոն Արոնյանն առավելության հասավ Վիկտոր Էրդոսի նկատմամբ, Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Հրանտ Մելքումյանը պարտվեց Զաբա Բալոգին:

Աշխարհի թիմային առաջնություն, 6-րդ տուր

Հայաստան – Հունգարիա` 2:2

  • Արոնյան : Էրդոս` 1 – 0
  • Սարգսյան : Ալմաշի` 0.5 – 0.5
  • Հակոբյան : Ռապպորտ` 0.5 – 0.5
  • Մելքումյան : Բալոգ` 0 – 1

Այս տուրում հաղթանակներ են տոնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Ուկրաինայի հավաքականները.

  • Հնդկաստան – Ռուսաստան` 1.5:2.5
  • Եգիպտոս – ԱՄՆ` 1:3
  • Իսրայել – Չինաստան` 1.5:2.5
  • Ուկրաինա – Կուբա` 2.5:1.5

Այժմ Հայաստանի հավաքականն ունի 5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Հաջորդ տուրում մեր ընտրանին մրցելու է Ռուսաստանի հետ:

Մրցաշարային աղյուսակը 6-րդ տուրից հետո

1. Ուկրաինա 10 / 15,5
2. Չինաստան 10 / 15
3. Իսրայել 7 / 13,5
4. Կուբա 7  / 13
5. Ռուսաստան 6 / 13
6. Հնդկաստան 5 / 11
7. Հայաստան 5 / 10,5
8. Հունգարիա 5 / 10,5
9. ԱՄՆ 4  / 11,5
10. Եգիպտոս 1 / 6,5

 

Հիշեցնենք` աշխարհի թիմային առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մասնակցող 50 շախմատիստներից 49-ը կրում են գրոսմայստերի բարձրագույն տիտղոս, ինչը եզակի է ընդհանրապես շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Հայաստանն այն երկրներից է, որին երկրորդ անգամ է պատիվ վիճակվում կազմակերպելու աշխարհի շախմատի թիմային առաջնություն: Մեր երկիրը նման խոշորագույն իրադարձություն հյուրընկալել է 2001 թվականին Երևանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում