Գաբրիել Սարգսյանի շնորհիվ Հայաստանը հաղթեց Ռուսաստանին

Գաբրիել Սարգսյանի շնորհիվ Հայաստանը հաղթեց Ռուսաստանին

Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության յոթերորդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Ռուսաստանի ընտրանուն: Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Գաբրիել Սարգսյանն առավելության հասավ Սերգեյ Կարյակինի նկատմամբ:

Աշխարհի թիմային առաջնություն, 7-րդ տուր

Ռուսաստան – Հայաստան` 1.5:2.5

  • Գրիշչուկ : Արոնյան` 0.5 – 0.5
  • Կարյակին : Սարգսյան` 0 – 1
  • Տոմաշեվսկի : Մովսիսյան` 0.5 – 0.5
  • Վիտիուգով : Մելքումյան` 0.5 – 0.5

Այս տուրում Հնդկաստանի հավաքականը հաղթանակ է տոնել Կուբայի նկատմամբ, ԱՄՆ-ի ընտրանին հաղթել է Իսրայելին, Հունգարիան` Եգիպտոսին, իսկ Չինաստան-Ուկրաինա դիմակայությունը խաղաղ ելք է ունեցել:

  • Կուբա – Հնդկաստան` 1.5:2.5
  • Չինաստան – Ուկրաինա` 2:2
  • ԱՄՆ – Իսրայել` 2.5:1.5
  • Հունգարիա – Եգիպտոս 2.5:1.5

Այս տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Թիմերի դասավորությունը

1. Ուկրաինա 11 / 17,5
2. Չինաստան 11 / 17
3. Իսրայել 7 / 15
4. Կուբա 7 / 14,5
5. Հնդկաստան 7 / 13,5
6. Հայաստան 7 / 13
7. Հունգարիա 7 / 13
8. Ռուսաստան 6 / 14,5
9. ԱՄՆ 6 / 13
10. Եգիպտոս 1 / 8

 

Հիշեցնենք, որ մրցաշարի վերջին տուրը կայանալու է ապրիլի 29-ին: Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Հունգարիայի, Իսրայելի, Կուբայի, Եգիպտոսի և Հայաստանի հավաքականները մասնակցության իրավունքը նվաճել են որպես համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներ և իրենց աշխարհամասերի չեմպիոններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում