Կլիչկոն մեկնաբանել է Ջենինգսի նկատմամբ հաղթանակը (տեսանյութ)

Կլիչկոն մեկնաբանել է Ջենինգսի նկատմամբ հաղթանակը (տեսանյութ)

Գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն (64-3, 53 КО) մեկնաբանել է Բրայանտ ջենինգսի նկատմամբ հաղթանակը (19-1, 10 КО)։

-Ջենինգսը շատ ատլետիկ մրցակից է, լավ և արագաշարժ ձեռքեր ունի և հաղթելու մեծ ցանկություն։ Կարծում եմ, որ նա դեռ շատ խնդիրներ կստեղծի մեր կարգի բռնցքամարտիկների համար։ Ձեռքիս հետ ամեն ինչ կարգին է։ Բրայանտն ինձ հնարավորություն չտվեց օգտագործել այն։ Նա իր ոճն ունի որի դեմ ինձ համար դժվար էր մենամարտել։

Ինձ դուր եկավ յոթ տարի ընդմիջումից հետո ԱՄՆ-ում, հատկապես Նյու Յորքում մենամարտելը։ Ցանկանում եմ բոլոր երկրպագուներին շնորհակալություն հայտնել, ոչ միայն նրանց, ովքեր եկել էին ինձ աջակցելու, այլև Ջենինգսին,-ասել է Կլիչկոն։

.

Հետևեք մեզ նաև Telegram-ում