«Ռեալը» կարող է գնել Չիչարիտոյին

«Ռեալը» կարող է գնել Չիչարիտոյին

Մադրիդի «Ռեալը» կարող է «Մանչեսթեր Յունայթեդից» գնել հարձակվող Խավյեր Էրնանդեսի (Չիչարիտո) իրավունքները։ Մեքսիկացի ֆուտբոլիստն այժմ «Արքայական ակումբում» հանդես է գալիս վարձավճարով։

Ֆուտբոլիստի վարձավճարային պայմանագրում ակումբները կետ են ներառել, որը թույլ կտա տասը մլն. եվրոյով ամբողջովին ձեռք բերել նրա տրանսֆերը։ Իսպանական «AS» պարբերականի տեղեկություններով 26-ամյա հարձակվողն ինքը պատրաստ է մնալ «Ռեալում» հիմնական կազմում խաղալու դեպքում, և այդ մասին արդեն տեղեկացրել է իր գործակալներին։

Ընթացիկ մրցաշրջանում Էրնանդեսը «Ռեալի» կազմում 8 գոլ է խփել, որոնցից 4-ը՝ վերջին չորս հանդիպումներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում