Հայաստանի Մ-17 աղջիկների հավաքականը կմասնակցի ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին

Հայաստանի Մ-17 աղջիկների հավաքականը կմասնակցի ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին

Մայիսի 2-ից 5-ը Բելառուսում տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին կմասնակցի նաև Հայաստանի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականը: Մայիսի 2-ին մեր հավաքականը կմրցի Լիտվայի, մայիսի 3-ին՝ Էստոնիայի, մայիսի 5-ին՝ Բելառուսի հավաքականների հետ: Մեր թիմը Բելառուս կմեկնի մայիսի 1-ին և կհանգրվանի Մինսկի «Յուբիլեյնի» հյուրանոցում, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։

Հայաստանի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Լիաննա Հայրապետյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստուհիներին.

Դարպասապահներ

Լենա Անդրեասյան «Երևան -Լ.Հ»
Անի Հովհաննիսյան «Քանաքեռ 84»

Պաշտպաններ

Կիմա Անտոնյան «Երևան-Լ.Հ»
Դիանա Սիմոնյան «Երևան-Լ.Հ»
Միլենա Թաշչյան «Երևան-Լ.Հ»
Կարինե Խաչատրյան «Երևան-Գ.Մ»
Զարուհի Դիլաքյան «Երևան-Գ.Մ»
Գայանե Անտոնյան «Սիս Կիլիկիա»
Նելլի Խալաթյան «Քաղցրաշեն»

Կիսապաշտպաններ

Պայծառ Ասատրյան «Երևան-Լ.Հ»
Կարինե Վահրադյան «Երևան-Լ.Հ»
Լուիզա Ղազարյան «Երևան-Լ.Հ»
Էմմա Բաբոյան «ԱՖԴ Արթիկ»
Հեղինե Չոփիկյան «ԱՖԴ Արթիկ»
Մերի Սիմոնյան «Քաղցրաշեն»

Հարձակվողներ

Նորա Եղյան «Երևան-Լ.Հ»
Ռիտա Մարի Գրիգորյան «Երևան-Լ.Հ»
Շուշանիկ Հարությունյան «Երևան-Լ.Հ»
Իրինա Պապիկյան «Գյումրի Ս.Ա»
Գայանե Սարդարյան «Սիս Կիլիկիա»

Հետևեք մեզ նաև Telegram-ում