Հայտնի է, թե որ քաղաքներն են հյուրընկալելու Համահայկական խաղերը

Հայտնի է, թե որ քաղաքներն են հյուրընկալելու Համահայկական խաղերը

Այսօր՝ ապրիլի 27–ին կայացել է Համահայկական խաղերի գործադիր կոմիտեի նիստին, որը վարել է կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։ Նիստին մասնակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր, մասնավորապես՝ Համայակական 6–րդ խաղերի անցկացման վայրերը։

Որոշվել է, որ Համահայկական խաղերն անցկացվելու են Երևանում, Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում՝ օգոստոսի 2-ից 14-ը, հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը։

Մասնակիցներն իրենց ուժերը չափելու են տասնյոթ մարզաձևերում: Ակնկալվում է, որ Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն ավելի քան հինգ հազար մարզիկներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում