Ռոնալդոն ասել է՝ ով է Ֆրանսիայի առաջնության իր սիրելի խաղացողը

Ռոնալդոն ասել է՝ ով է Ֆրանսիայի առաջնության իր սիրելի խաղացողը

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին աստղ Ռոնալդոն խոստովանել է, որ Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներից ամենաշատը համակրում է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։

-Ես հաճախ եմ լինում Փարիզում և ամեն անգամ գնում եմ «Պարկ դե Պրենս»՝ «ՊՍԺ»-ի մարզադաշտը։ Իբրահիմովիչը շատ բանի է հասել, նա առանձնանում է ընդհանուր ֆոնին։ Զլատանը ֆրանսիական Լիգա 1-ում իմ ամենասիրելի ֆուտբոլիստն է,-ասել է Ռոնալդոն «Canal Plus»-ին տված հարցազրույցում։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 22 հանդիպման, խփել 17 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում