Կլոպ. Գյունդոգանի տեղափոխության մասին լուրերը չեն խանգարում

Կլոպ. Գյունդոգանի տեղափոխության մասին լուրերը չեն խանգարում

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաղորդել է, որ թիմի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի հավանական տեղափոխության մասին խոսակցություններն իր սաներին չեն խանգարում պատրաստվելու Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղին։

-Խաղացողների՝ այլ ակումբ տեղափոխության վերաբերյալ լուրերը բնական են, հատկապես «Բորուսսիայի» դեպքում։ Դա չի խանգարում մեզ պատրաստվել «Բավարիայի» դեմ խաղին։ Սա անհավանական կարևոր հանդիպում է, մենք պետք է հաղթահարենք այս դիմադրությունն ու հասնենք եզրափակիչ։ Մեզ սպասվում է ֆուտբոլում ամենածանր մրցակիցներից մեկի դեմ հանդիպում,-ասել է Կլոպը, ում սաները Գերմանիայի նորընծա չեմպիոնների հետ հանդիպելու են ապրիլի 28-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում