Էնրիկե. «Բավարիայի» չեմպիոնությունը վճռորոշ դերակատարություն չի ունենա

Էնրիկե. «Բավարիայի» չեմպիոնությունը վճռորոշ դերակատարություն չի ունենա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի` «Բավարիայի» հետ հանդիպմանը: Էնրիկեն չի կարծում, թե մյունխենյան թիմի` ժամանակից շուտ Գերմանիայի չեմիոն հռչակվելն ազդելու է մայիսի 6-ին և 12-ին կայանալիք խաղերի վրա:

-Ազգային առաջնությունում «Բավարիան» հիանալի խաղաց: Մենք էլ ենք լավ խաղում, նույնը կարող ենք ասել «Ռեալի» մասին: Չեմ կարծում, թե «Բավարիայի» հետ պայքարում վճռորոշ դերակատարություն կունենա այն, որ մրցակիցն արդեն չեմպիոն է դարձել,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում