Նեգրեդո. Մտադիր եմ մնալ «Վալենսիայում»

Նեգրեդո. Մտադիր եմ մնալ «Վալենսիայում»

«Վալենսիայի» հարձակվող Ալվարո Նեգերդոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին», անգլիական ակումբ վերադառնալու ցանկություն չունի: 29-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ «Վալենսիայում» իրեն լավ է զգում:

-Հարձակվողները միշտ պետք է նպատակներ ունենան, նրանք չեն կարող առանց դրա ապրել: Ես փորձում եմ առավելագույնս արդյունավետ օգտագործել այն խաղաժամանակը, որն ինձ տալիս է մարզիչը: Այստեղ եմ եկել խաղալու համար: Մենք լավ թիմ ունենք, իմ կարիերայի լավագույն թիմերից մեկը:

Այստեղ ինձ հանգիստ եմ զգում, ցանկանում եմ կարիերաս ավարտել «Վալենսիայում»: Կարող եմ վստահությամբ ասել, որ մտադիր եմ մնալ «Վալենսիայում»,-Նեգրեդոյի խոսքերը մեջբերված են իսպանական ակումբի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում