Շախմատի թիմային աշխարհի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը 7-րդն է

Շախմատի թիմային աշխարհի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը 7-րդն է

Չինական Չենդու քաղաքում տեղի է ունեցել շախմատի կանանց թիմային աշխարհի առաջնության վերջին՝ 9–րդ տուրը, ուր Հայաստանի հավաքականը 1։3 հաշվով զիջել է Հնդկաստանի շախմատիստուհիներին։

Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Սուսաննա Գաբոյանը պարտվել են, իսկ Լիլիթ Մկրտչյանը հաղթել է իր պարտիայում։ Հայաստանի հավաքականը վաստակել է 7 միավոր և ընդհանուր հաշվարկում զբաղեցրել 7–րդ հորիզոնականը։ Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են Վրաստանի շախմատիստուհիները։

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը

1. Վրաստան – 17 միավոր
2. Ռուսաստան – 15
3. Չինաստան – 11
4. Հնդկաստան – 10
5. Ուկրաինա – 10
6. Ղազախստան – 9
7. Հայաստան – 7
8. Լեհաստան – 6
9. ԱՄՆ – 5
10. Եգիպտոս – 0

Հետևեք մեզ նաև Telegram-ում