Գերմանիայի գավաթ. «Բորուսսիան» հաղթեց «Բավարիային» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Գերմանիայի գավաթ. «Բորուսսիան» հաղթեց «Բավարիային» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում Մյունխենի «Բավարիան» հանդիպեց Դորտմունդի «Բորուսսիային»։

Տանտերերը Ռոբերտ Լևանդովսկու՝ 29-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան և պահպանեցին առավելությունը մինչև 75-րդ րոպեն, երբ րոպեներ առաջ փոխարինման մտած Հենիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։ Հանդիպման հաշիվը հիմնական և ավելացված ժամանակում այլևս չփոխվեց։

«Բավարիա» – «Բորուսսիա»՝ 1:1
Գոլերը՝ Լևանդովսկի 29, Օբամեյանգ 75

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Բավարիայի» ֆուտբոլիստները ձախողեցին բոլոր հարվածները, իսկ «Բորուսսիայի» կազմում դիպուկ հարվածեցին Գյունդոգանն ու Կելը։

Այսպիսով, «Բորուսսիան» դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ, ուր կհանդիպի «Արմինիա» – «Վոլֆսբուրգ» զույգի հաղթողի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում