Ջոկովիչը կմասնակցի Հռոմի մրցաշարին

Ջոկովիչը կմասնակցի Հռոմի մրցաշարին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը որոշել է մասնակցել Հռոմի մրցաշարին, որը կայանալու է մայիսի 10-ից 17-ը: Այս մասին տղեկանում ենք մրցաշարի պաշտոնական կայքից: 

Ավելի վաղ սերբ թենիսիստը հրաժարվել էր մասնակցել Մադրիդի «Մասթերս 1000» մրցաշարին, որը կայանալու է մայիսի 3-ից 10-ը: 

Հավելենք, որ Նովակ Ջոկովիչը Հռոմի մրցաշարի գործող չեմպիոնն է, իսկ ընթացիկ մրցաշրջանում նվաճել է 4 տիտղոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում