Մեսսին երկրորդ անգամ հայր կդառնա (լուսանկար)

Մեսսին երկրորդ անգամ հայր կդառնա (լուսանկար)

«Բարսելոնայի» հարձակվող արգենտինացի Լիոնել Մեսսին ու Անտոնելլա Ռոկուցոն սպասում են իրենց երկրորդ երեխայի ծնունդին:

Մեսսիի ընտանիքում համալրում կլինի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` Լիոնելը և Անտոնելլան կրկին տղա են ունենալու, ում որոշել են անվանել Բենջամին: Ֆուտբոլիստն ուրախալի լուրը հաղորդել է երկրպագուներին` գրառում կատարելով Instagram-ում:

«Սպասում ենք քեզ, փոքրիկ: Մենք սիրում ենք քեզ»,-գրել է Մեսսին և հրապարակել կնոջ ու որդու ստորև ներկայացված լուսանկարը:

Հիշեցնենք, որ Մեսսիի առաջնեկը` Տյագոն ծնվել է 2012 թվականի նոյեմբերի 2-ին:

Առաջարկում ենք նաև ընթերցել` «Ովքե՞ր են ոգեշնչում «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում