Ովքե՞ր են ոգեշնչում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին

Ովքե՞ր են ոգեշնչում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին

Ներկայացնում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների 10 ամենագեղեցիկ կանանց կամ ընկերուհիներին: 

Էդուրնե Գարսիա Ալմագրո (Դավիդ դե Խեայի ընկերուհին)

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահի ընկերուհին հաջող կարիերա ունի. դերասանուհի է, հաղորդավարուհի, երգչուհի: Եվրատեսիլ 2015-ին հենց Ալմագրոն է Իսպանիան ներկայացնելու: Էդուրնեն նաև շատ մեծ ազդեցություն ունի իր սիրելիի վրա: Ասում են` Մադրիդում ապրող աղջիկը դե Խեային փորձում է համոզել «Ռեալ» տեղափոխվել, իսկ վերջերս նա իսպանական հեռուստատեսության եթերից հայտարարեց, որ Մանչեսթերը դժոխքի է նման:

Քոլին Ռունի (Ուեյն Ռունիի կինը)

Անգլիացի հարձակվողի կինը չի զիջում Էդուրնեին: Քոլինը հայտնի լրագրող, հեռուստահաղորդավարուհի է: Նրա անձնական կարողությունը 13 միլիոն ֆունտ է գնահատվում: Ռունիի հետ է արդեն 13 տարի միասին են, բայց ամուսնացել են 2008-ին:
Ֆուտբոլիստը խոստովանել էր, որ կցանկանար հարսանիքը կազմակերպել Լաս-Վեգասում» սակայն Քոլին այլ ծրագրեր ուներ: Սիրահարներն ամուսնացան Իտալիայում, ամենամոտ ընկերների ներկայությամբ, իսկ բրիտանական «OK!»-ը 5 միլիոն ֆունտ վճարեց իրադարձությունը լուսանկարելու համար:  Դրանից հետո զույգը դեռ մեկ շաբաթ էլ հարսանիքը նշեց նավի վրա` 65 ընկերների և «Stereophonics»-ի անդամների հետ: Մի խոսքով, ինչպես հարկն է տոնեցին: Այժմ Ուեյնը և Քոլինը մեծացնում են իրենց երկու տղաներին:

Սեմ Կուկ (Քրիս Սմոլինգի ընկերուհին)

Տիպիկ ֆուտբոլիստի ընկերուհի: Ինքներդ որոշեք` լա՞վ, թե՞ վատ իմաստով: Մոդելն արդեն 4 տարի է Սմոլինգի հետ է:

Հելեն Մակկոնելի (Ջոնի Էվանսի կինը)

Սպորտային լրագրողուհիները հաճախ են ամուսնանում մարզաշխարհի ներկայացուցիչների հետ: Օրինակ հարցազրույցի ժամանակ կարելի է դուր գալ մարզիկին, հետո ամուսնանալ նրա հետ: Այդպես է եղել Հելեն Մակկոնելիի պարագայում, ով 2011-ին Էվանսին գայթակղեց իր հարցերով ու ոչ միայն: Հելենն աշխատանքի անցավ «Մանչեսթեր Յունայթեդի» հեռուստաալիքում, ապա ամուսանացավ Ջոնիի հետ:

Բուհրա վան Պերսի (Ռոբին վան Պերսիի կինը)

Հոլանդացի ֆուտբոլիստն ու մարոկոյական ծագմամբ աղջիկը վաղուց են միասին: Ամուսնացել են 2004-ին, ու մինչ այսօր Բուհրան ամուսնու կողքին է: Բուհրան բարեգործական հիմնադրամ ունի և փորձում է օգնել քաղցկեղ ունեցող մարդկանց: Զույգը երկու երեխա ունի՝ 8-ամյա Շակիլան և 6-ամյա Դիանա Լայլան:

Միսսի Բեկիրի (Անդերս Լինդեգորի կինը)

Դանիացու կարիերան ակումբում դեռ այնքան էլ բարեհաջող չի ընթանում: 4 տարիների ընթացքում նա այդպես էլ չդարձավ հիմնական դարպասապահ: Փոխարենն անձնական կյանքումա մեն ինչ կարգին է: Լինդեգորն ամուսնացած է հայտնի մոդել Միսսի Բեկիրի հետ: Դարպասապահը սիրում է կնոջ լուսանկարները հրապարակել սոցցանցերում հետևյալ գրառմամբ. «Տեր, շնորհակալ եմ, որ նա իմն է»:

Կայա Հոլլ (Ֆիլ Ջոնսի ընկերուհին)

Գեղեցկուհի Կայան ոչ ֆոտոմոդել է, ոչ էլ բեմի աստղ: Բիզնես-դպրոցի համեստ ուսանողուհին միշտ ասում է, թե որքան է սիրում Ֆիլին: Նա նույնիսկ պաշտպանել է նրան «Բլեքբերնի» երկրպագուներից, երբ վերջիններս Ջոնսին «դավաճան» անվանեցին «Ման. Յունայթեդ» տեղափոխվելուց հետո:

Խորխելինա Կարդոսո (Անխել Դի Մարիայի ընկերուհին)

Արգենտինացին ընտանիքի մարդու օրինակ է: Սկանդալների մեջ ներքաշված չէ, դավաճանություններով հետաքրքրված չէ: 2001-ին ամուսնացել է Խորխելինայի հետ, երկու տարի անց ունեցել առաջնեկին՝ Միային: Երիտասարդները ծանոթությունների կայքում են գտել միմյանց: Դի Մարիան գրեթե բոլոր գոլերը նրան է նվիրում՝ սրտիկ պատկերելով:

Լորելեյ Թարոն (Ռադամել Ֆալկաոյի կինը)

Ռադամելն արգենտինուհուն հանդիպել է ավետարանչական եկեղեցում: «Սկզբում պարզապես ընկերներ էինք: Հետո հասկացա, որ Լորելեյն իմ կյանքի սերն է»,-խոստովանում է Ֆալկաոն: «Միանգամից գնահատեցի նրա գեղեցկությունը, սակայն, հիմա հասկանում եմ` նրա գլխավոր առավելությունը բարի ու մաքուր սիրտն է»,-անկեղծանում է Լորելեյը:

Նիկի Պայկ (Էշլի Յանգի ընկերուհին)

Էշլին խենթանում է Նիկիի համար դեռ դպրոցական տարիքից: Ճիշտ է` 2001-ին նա անսպասելիորեն չեղյալ համարեց հարսանիքը (մամուլն այդպես էլ չկարողացավ պարզել, թե ինչ էր պատահել), սակայն Պայկն ու Յանգն առաջվա պես երջանիկ են միասին:

Այս թեմայով` «Ովքե՞ր են ոգեշնչում «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում