Մահացել է Ռիո Ֆերդինանդի կինը

Մահացել է Ռիո Ֆերդինանդի կինը

«Քուինզ Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Ռիո Ֆերդինանդի կինը՝ Ռեբեկան, երեկ երեկոյան մահացել է քաղցկեղից։

«Իմ հարազատ հոգին երեկ երեկոյան լքեց ինձ։ Ռեբեկան՝ իմ հիասքանչ կինը, մահացավ հիվանդանոցում քաղցկեղի հետ կարճատև պայքարից հետո։ Նա սիրող մայր էր մեր երեք հրաշք երեխաների համար։

Կցանկանայի շնորհակալություն հայտնել հիվանդանոցի անձնակազմին, որ փորձեցին փրկել նրան, իրենց պրոֆեսիոնալիզմի և գործին նվիրվածության համար։ Չեմ մոռանա նրանց հերոսական ջանքերը Ռեբեկայի կյանքը երկարաձգելու գործում։ Մեր ընտանիքի վիշտը սահմաններ չունի։ Մենք երախտապարտ կլինեինք, եթե մեր վշտի ժամանակ ոչ ոք մեզ չանհանգստացներ»,-ասված է Ֆերդինանդի հայտարարության մեջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում