«Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց, Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց, Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալվել էր «Հոֆենհայմին»:

«Ռայն Նեկար Արենա» մարզադաշտում կայացած խաղում թիմերը մեկական գոլ խփեցին: 33-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Կևին Ֆոլանդը, իսկ «Բորուսսիայի» պատասխանը չուշացավ. 35-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի` անկյունայինից կատարած փոխանցումից հետո Մաթս Հյումմելսը վերականգնեց հաշվի հավասարությունը: 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը «Բորուսսիայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս խաղից հետո «Բորուսսիան» ունի 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, իսկ 41 միավոր ունեցող «Հոֆենհայմը» 8-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Հոֆենհայմ»-«Բորուսսիա»` 1:1
Գոլերը` Ֆոլանդ 33՛ – Հյումմելս 35՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում