«Բարսելոնան» ջախջախեց հետնապահ «Կորդոբային» (տեսանյութ)

«Բարսելոնան» ջախջախեց հետնապահ «Կորդոբային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնայի» մրցակիցը «Կորդոբան» էր:

«Նուեվո Արկանխել» մարզադաշտում կայացած խաղում կատալոնական թիմը 8:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց: Լուիս Էնրիկեի սաներից Լուիս Սուարեսը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, Լիոնել Մեսսին դուբլ ձևակերպեց, մեկական գոլով էլ աչքի ընկան Իվան Ռակիտիչը, Խերարդ Պիկեն, Նեյմարը:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 87 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` երկրորդ հորիզոնականում գտնվող «Ռեալի» նկատմամբ ունենալով 5 միավորի առավելություն, սակայն վերջինս տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել: «Կորդոբան» եզրափակում է մրցաշարայն աղյուսակը` ակտիվում ունենալով 20 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Կորդոբա»-«Բարսելոնա»` 0:8
Գոլերը` Ռակիտիչ 42՛, Սուարես 45+2՛, 53՛, 88՛, Մեսսի 46՛, 80՛, Պիկե 65՛, Նեյմար 85՛ (11 մետրանոց)

Հետևեք մեզ նաև Telegram-ում