Առաջատար «Փյունիկը» հաղթեց «Ալաշկերտին»

Առաջատար «Փյունիկը» հաղթեց «Ալաշկերտին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Փյունիկը» հյուրընկալել էր «Ալաշկերտին»:

Սարգիս Հովսեփյանի սաները 3:1 հաշվով հաղթանակ տոնեցին և ամրապնդվեցին առաջին հորիզոնականում: Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի հաշիվը բացեց Ռազմիկ Հակոբյանը, Կամո Հովհաննիսյանը դուբլ ձևակերպեց, իսկ «Ալաշկերտի» կազմում միակ գոլը խփեց Նորայր Գյոզալյանը:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, ունի 51 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը` երկրորդ հորիզոնականում գտնվող «Շիրակի» նկատմամբ ունենալով 7 միավորի առավելություն: «Ալաշկերտը» մնաց 28 միավորով և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Բարձրագույն խմբի առաջնություն, 24-րդ տուր

«Փյունիկ»-«Ալաշկերտ»` 3:1
Գոլերը` Հակոբայան 2՛, Հովհաննիսյան 9՛, 80՛ – Գյոզալյան 90+1՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում