Մոստովոյ. Չգիտեմ` ինչ է կատարվում Մովսիսյանի հետ

Մոստովոյ. Չգիտեմ` ինչ է կատարվում Մովսիսյանի հետ

«Սպարտակի» նախկին կիսապաշպան Ալեքսանդր Մոստովոյը Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի` «Սպարտակ»-«Զենիթ» (1:1) հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և նշել է, որ չի հասկանում է` ինչու՞ է վերջին շրջանում անհաջող հանդես գալիս հարձակվող Յուրա Մովսիսյանը:

-Խաղն ինձ չուրախացրեց և առաջին հերթին «Զենիթի» պատճառով, որը միայն վերջնամասում սկսեց գրոհել, երբ խաղադաշտում արդեն երեք հարձակվող կար: Եթե վերջնամասում «Սպարտակի» ֆուտբոլիստները չփակվեին պաշտպանությունում և չմտածեին, որ առաջ են հաշվի մեջ, հնարավոր կլիներ հակագրոհ կազմակերպել: Հալկի վարպետությունը կրկին օգնեց «Զենիթին»: Հալկը «Զենիթի» համար, ինչպես Ռոնալդուն` «Ռեալի»:

Կարծում եմ` այսօրվա խաղում «Սպարտակը» զգում էր Արտյոմ Ձյուբայի կարիքը: Չեմ ցանկանում խորհուրդներ տալ, բայց «Սպարտակին» հարձակվող է անհրաժեշտ: Դա անմիջապես աչքի է ընկնում, երբ թիմը մրցում է ուժեղ հակառակորդների հետ, որոնք ունենք լավ պաշտպաններ ու կիսապաշտպաններ: Չգիտեմ` այժմ ինչ է կատարվում Յուրա Մովսիսյանի և հարձակման գծի մյուս ֆուտբոլիստների հետ, բայց թիմին պարզապես լավ հարձակվող է անհրաժեշտ,-Մոստովոյի խոսքերը մեջբերված են «Чемпионат.com»-ից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում