«Յուվենտուսը» նվաճեց Իտալիայի չեմպիոնի կոչումը (տեսանյութ)

«Յուվենտուսը» նվաճեց Իտալիայի չեմպիոնի կոչումը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Սամպդորիային»:

Չորրորդ անգամ անընդմեջ Իտալիայի չեմպիոնի կոչումը նվաճելու համար թուրինցիներին բավարար էր ընդամենը մեկ միավոր վաստակելը, սակայն նրանց հաջողվեց հաղթանակ տոնել: «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում կայացած խաղում գրանցվեց միայն մեկ գոլ. 32-րդ րոպեին «Յուվենտուսի» համար հաղթական և չեմպիոնական գոլը խփեց Արտուրո Վիդալը:

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսն» ունի 79 միավոր և երկրորդ հորիզոնականում գտնվող «Լացիոյին» գերազանցում է 17 միավորով: Անկախ առաջիկա չորս տուրերում կայանալիք խաղերի արդյունքներից` Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կմնա առաջին հորիզոնականում: «Սամպդորիան» մնաց 51 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Սամպդորիա»-«Յուվենտուս»` 0:1
Գոլը` Վիդալ 32՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում