«Ման. Յունայթեդը» պարտվեց «Վեսթ Բրոմվիչին» (տեսանյութ)

«Ման. Յունայթեդը» պարտվեց «Վեսթ Բրոմվիչին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Վեսթ Բրոմվիչին»:

«Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 63-րդ րոպեին խփեց Յունաս Օլսոնը: 74-րդ րոպեին դաշտի տերերը հաշվի հավասարությունը վերակագնելու հնարավորություն ունեին, սակայն Ռոբին վան Պերսին չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը: Անգլիայի առաջնությունում վերջին անգամ վան Պերսին 11-մետրանոց նշակետից վրիպել էր 2012 թվականին:

Այս հաղթանակից հետո «Վեսթ Բրոմվիչն» ունի 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» մնաց չորրորդ հորիզոնականում` ակտիվում ունենալով 65 միավոր:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վեսթ Բրոմվիչ»` 0:1
Գոլը` Օլսոն 63՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում