Չեմպիոն «Բավարիան» պարտվեց «Բայերին» (տեսանյութ)

Չեմպիոն «Բավարիան» պարտվեց «Բայերին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում Լևերկուզենում կայացավ «Բայեր»-«Բավարիա» հանդիպումը: Դեռևս նախորդ տուրում չեմպիոնական տիտղոսը նվաճած «Բավարիան» պարտություն կրեց` բաց թողնելով 2 գնդակ և չկարողանալով արժան պատասխան տալ: «Բայերի» կազմում մեկական գոլով աչքի ընկան Հական Չալպանողլուն և Յուլիան Բրանդտը:

Այս հաղթանակից հետո «Բայերն» ունի 58 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը` երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգին» զիջելով 4 միավորով:

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բայեր»-«Բավարիա»` 2:0
Գոլերը` Չալխանոգլու 55՛, Բրանդտ 81՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում