Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Սևիլյային» (տեսանյութ)

Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Սևիլյային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Ռեալը» հյուրընկալվել էր «Սևիլյային»:

«Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայացած դիտարժան խաղում մադրիդյան թիմը 3:2 հաշվով հաղթանակ տոնեց: «Ռեալի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն` Իսպանիայի ընթացիկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցնելով 42-ի, իսկ «Սևիլյայի» գոլերը խփեցին Կարլոս Բակկան և Վիսենտե Իբորան:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 85 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Բարսելոնային» զիջելով 2 միավորով, իսկ «Սևիլյան» գտնվում է 5-րդ տեղում` ակտիվում ունենալով 69 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Սևիլյա» – «Ռեալ»` 2:3
Գոլերը` Բակկա 45+2՛ (11 մետրանոց), Իբորա 79՛ – Ռոնալդու 36՛, 37՛, 68՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում