Իկեր Կասիլյասն Իսպանիայի առաջնության ռեկորդ է սահմանել

Իկեր Կասիլյասն Իսպանիայի առաջնության ռեկորդ է սահմանել

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Սևիլյայի» նկատմամբ:

Մադրիդյան թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի համար այս հաղթանակն Իսպանիայի առաջնությունում 333-րդն է, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Կասիլյասը գերազանցեց «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդոնի Սուբիսարետային: Երրորդ հորիզոնականում Ռաուլն է` 327 հաղթանակ, չորրորդում` Չավին (320), հինգերորդում` Մանուլ Սանչիսը (312):

Հետևեք մեզ նաև Telegram-ում