Բուֆֆոն. Չեմպիոնությունը տոնելու համար 10 րոպե ժամանակ ունեինք

Բուֆֆոն. Չեմպիոնությունը տոնելու համար 10 րոպե ժամանակ ունեինք

 

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնն Իտալիայի առաջնության չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո «Sky Sports»-ին տված հարցազրույցում նշել է, որ իր թիմը չպետք է կորցնի զգոնությունը և պետք է կենտրոնանա Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչ փուլի` «Ռեալի» հետ խաղի վրա:

-Որքան մեծանում ես, այնքան տիտղոսները քեզ համար թանկ են դառնում, չէ՞ որ նոր տիտղոսներ, հնարավոր է, այլևս չունենաս: Չեմպիոնությունը տոնելու համար 10 րոպե ժամանակ ունեինք: Վերջին շրջանում շատ էինք մտածում «Ռեալի» հետ խաղի մասին, սակայն սկուդետոն նվաճելու մտքերն էլ հանգիստ չէին տալիս: Այժմ կարող ենք լիովին կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի վրա:

Ինձ համար սկուդետոն յուրօրինակ նշանակություն ունի և համարվում է ինքնանվիրման, հաղթանակի քաղցի, ձգտումների արտացոլում, որով «Յուվենտուսի» հետ ոչ ոք չի համեմատվի: Երբ նոր մարիչ եկավ թիմ` իր նոր մոտեցումներով, սկսեցինք կասկածել, բայց կարողացանք դառնալ միասնական, ուժեղ թիմ: Չեմպիոնական շարքը հիանալի է, սակայն երբեմն պետք է ապտակենք մեր երեսներին, որպեսզի զգոն մնանք,-ասել է Բուֆֆոնը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում