Հավը խանգարում է, հորոսկոպը՝ օգնում… Մարզիչների սնահավատությունները

Հավը խանգարում է, հորոսկոպը՝ օգնում… Մարզիչների սնահավատությունները

Գաղտնիք չէ, որ մարզիկներից շատերը սնահավատ են, սակայն մարզիչներն էլ հետ չեն մնում: Ներկայացնում ենք վերջիններիս սնահատավատության դրսևորման 10 ամենաանսովոր օրինակները:

Ռայմոն Դոմենեկը և հորոսկոպը

Հիմա մի շարք ծրագրեր կան, որ օգնում են մարզիչներին պատրաստվել խաղերին, ընտրել մեկնարկային կազմի ֆուտբոլիստներին ըստ նրանց խաղային արդյունքի: Սակայն Ռայմոն Դոմենեկին նման ծրագրերը հարկավոր չեն, նա իր մոտեցումն ունի: Ֆրանսիայի հավաքականի նախկին մարզիչը կազմն ընտրում էր ըստ համաստեղության նշանի:

Ֆրանսիացին շատ էր վստահում համաստեղությամբ Առյուծներին` կարծելով, որ նրանցից լավ թիմին որևէ մեկը չի օգնում պաշտպանությունում: Խեցգետինների հետ Դոմենեկը խիստ էր. այդ նշանի տակ ծնված ֆուտբոլիստներին նա փորձում էր հեռու պահել հավաքականից: Այդ պատճառով էլ Մունդիալ 2006-ին «Արսենալի» կիսապաշտպան Ռոբեր Պիրսը և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լյուդովիկ Ժյուլին չմասնակցեցին: Հետո Դոմենեկը խաղից դուրս թողեց նաև Դավիդ Տրեզեգեին:

Լուիս Արագոնեսն ու ատելի դեղինը

Լուիս Արագոնեսը երբեք չի թաքցրել, որ վախենում է դեղին գույնից` այն վտանգավոր համարելով: Մարզումների ժամանակ նա խնդրում էր խուսափել դեղին վերնազգեստներից և աշխատում էր այնպես անել, որ ֆուտբոլիստներն այդ գույնը բացառեն իրենց հագուստի մեջ: Երբ Ռաուլը խաղից առաջ ներկայացավ դեղին մարզաշապիկով, Արագոնեսը նրան խնդրեց արագ լքել հանդերձարանը: Սակայն ամենահիշարժան պահը 2006-ի Մունդիալում կատարվածն էր, երբ Իսպանիայի հավաքականին Դորտմունդում դիմավորեցին ծաղկեփնջերով: Ծաղիկներ տվող աղջիկերը երևի զարմացան, որ Արագոնեսը շնորհակալություն էր հայտնում մեջտեղի մատը ցույց տալով:

Իսպանիայի համար հաղթական Եվրո 2008-ի ժամանակ իսպանական կողմի սարքավորումների մատակարարը դեղին էր հագնված, ինչը սարսափ երազ դարձավ Արագոնեսի համար: Երբ Իսպանիայի հավաքականը պետք է հանդիպեր Ռուսաստանի ընտրանուն, մարզիչը ֆուտբոլիստների համար դարչնագույն մարզահագուստ ընտրեց: 

Արմին Ֆեն ու սիրելի կարմիրը

Եվս մեկ մարզիչ, ով հավատում է գույնի նշանակությանը: Արմին Ֆեն անսահման համակրանք ուներ կարմիրի հանդեպ: Երբ Ֆեն «Շտուտգարտն» էր մարզում, պահանջում էր, որ թիմի ֆուտբոլիստները դաշտ դուրս գան կարմիր մարզահագուստով` չնայած նրան, որ ավանդական տնայինը մարզահագուստը սպիտակ էր: «Կարմիրով մենք իսկապես ավելի ագրեսիվ ենք»,-այդ ժամանակ ասում էր Ֆեն: Հաշվի առնելով այն փաստը, որ Արմինի ժամանակ թիմը նվաճեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը՝ գունային նախընտրությունը աշխատել է:

Մարսելո Բյելսան և պայուսակ-սառնարանը

Ֆրանսիական մամուլում քննարկվում էր այն հարցը, թե ինչու է «Մարսելի» մարզիչն անընդհատ նստած պայուսակ-սառնարանի վրա, որ դաշտից շատ հեռու չի գտնվում: Ինքը՝ Բյելսան դա չի մեկնաբանում, բայց շատերը դա կապում են արգենտինացու՝ թիմին ավելի մոտ գտնվելու ցանկության հետ: Բյելսային այդ իրն օգնում է, քանի որ այդպես նա դաշտին ավելի մոտ է ու մարմնի ամեն բջիջով մտնում է խաղի մեջ: Երբեմն էլ այնքան, որ չի նկատում, թե ինչպես է իր սուրճի վրա նստում:

Խորստ Էրմանտրաուտը և անձնական աթոռը

Մարսելո Բյելսան միակ մարզիչը չէ, որ չի նստում նստարանին: Էրմանտրաուտը, ով աշխատում էր «Այտրախտում», ակումբում հենց առաջին աշխատանքային օրն իր համար առանձին աթոռ խնդրեց, որ հեռու կլինի մյուս մարզիչներից ու պահեստային ֆուտբոլիստներից: Ակումբի ղեկավարությունը նրան առանձին աթոռ հատկացրեց, որի հետ մարզիչը շրջեց ամբողջ Գերմանիայով: Նա հավատում էր, որ էներգիայով ազդում էր խաղին, երբ մենակ էր նստած իր աթոռին: Էրմանտրաուտը սնահավատ է, ու դա ապացուցեց նաև այն ժամանակ, երբ «Այտրախտը» հաղթարշավ էր սկսել, իսկ մարցիչը բոլոր խաղերին նույն կոստյումով էր ներկայանում:

Կառլոս Բիլարդոն ու հավը

Կառլոս Բիլարդոն ատում էր հավերին, դեռ այն ժամանակ, երբ խաղում էր «Էստուդիանտեսում»: Երբ արգենտինացին մարզիչ դարձավ, փորձեց բոլոր իրեն հանդիպած ակումբների սննդակարգից հանել հավի միսը և ֆուտբոլիստներին ստիպեց այլ մսամթերք օգտագործել: Դատելով Բիլարդինոյի՝ Արգենտինայի հավաքականի հետ գրանցած արդյունքից (1986-ի Մունդիալում հաղթանակ և 4 տարի անց 2-րդ տեղ), նման սննդակարգն օգտակար էր Դիեգո Մարադոնայի և մյուսների համար:

Նիլ Ուոռնոկ և հանդերձարանը

2011-ին «ՔՊՌ»-ը երկար տարիներ անց վերադարձավ ԱՊԼ, և Նիլ Ուոռնոկն այնքան ուրախ էր կատարվածի համար, որ որոշեց ոչինչ չփոխել: Թիմի կազմն, իհարկե, մի փոքր թարմացավ, սակայն թիմի հետ աշխատանքում նա պահպանողական էր: Որոշեց նաև որևէ կերպ չփոխել «Լոֆտուս Ռոուդի» հանդերձարանի իրավիճակը: Նա հրաժարվեց նաև հանդերձարանի վերանորոգումից, օդակարգավորիչից, և այդ ամենը հանուն նրա, որ ամեն ինչ հիշեցնի հաջողակ մրցաշրջանի մասին: Նման պահպանողական մոտեցումը Նիլին միայն մեկ տարի պահեց ակումբում:

Իր սնահավատությունների հետևանքով Ուոռնոկը թոքերի հետ կապված խնդիրներ ունեցավ: «ՔՊՌ»-ի գործերն առաջնությունում լավ էին ընթանում, իսկ մարզիչը խաղերին կարճաթևով էր ներկայանում: «Ուոթֆորդից» կրած պարտությունը նրան ստիպեց փոխել հագուստը, բայց միայն դեկտեմբերին, իսկ մինչ այդ ֆուտբոլիստները մարզչին ստիպել էին մի լավ մրսել:

Ջովանի Տրապատոնին և սուրբ ջուրը

2002-ին Իտալիայի հավաքականը Մունդիալում լավ արդյունքների հասնել չկարողացավ, սակայն ընտրանու գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին շատ երկրպագուների հիշողության մեջ մնաց: Թեկուզ հենց միայն այն բանի համար, որ ամեն խաղին նա իր հետ սուրբ ջուր էր վերցնում, որ խաղից առաջ իրեն տալիս էր կույս Ռոմիլդան: Նա սա հենց այնպես չէր անում: Որպես կաթոլիկ միության՝ «Opus Dei»-ի անդամ նա մեծ նշանակություն էր տալիս կրոնին: Իր զրույցներն էլ ֆուտբոլիստների հետ նկարագրում էր որպես հովվի խոսքեր: 

Պասկալ Դյուպան և պոկերի խաղաքարը

«Էվիանի» գլխավոր մարզիչն ամենասնահավատներից է: Նրա ձախ գրպանում պոկերի խաղաքարտ կա, որն իր հետ է բոլոր խաղերի ժամանակ՝ իբրև հաջողության նշան: Սա նրա սնահավատության միակ դրսևորումը չէ: Դյուպան անցյալ մրցաշրջանում խնդրեց պահեստայինների նստարանները փոխել տեղերով ու արդյունքում տնային անընդմեջ երեք հաղթանակները սպասել չտվեցին: Մարզիչը ևս մեկ տարօրինակություն ունի. սնձամբ ինքն է ընտրում ֆուտբոլիստներին, ովքեր խաղից հետո պետք է խոսեն մամուլի ներկայացուցիչների հետ: 

Էմերիկ Յենեին և երջանիկ քարը

Էմերիկ Յենեին, ով 1985-86թթ. մրցաշրջանում «Ստաուայի» հետ նվաճեց Չեմպիոնների գավաթը ի տարբերություն շատերի` 13 թիվը երջանիկ է համարում և փորձում է խաղերից առաջ հենց այդ թվի տակ գնտվող համարում մնալ: Սակայն նրա գլխավոր թերահավատությունը քարի հանդեպ սիրո մեջ է: «Երբ ես ֆուտբոլիստ էի, փողոցում քար գտա: Վստահ էի, որ հաղթելու ենք, եթե կարողանամ քարով հարվածել այն նշանակետին, որ կընտրեմ ամեն խաղից առաջ»,-պատմում է Յենեին: 

Կարդացեք նաև` «13 ոչ սնահավատ ֆուտբոլիստ կամ չարագուշակ թիվը ֆուտբոլում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում