Լուիս Էնրիկե. Մեզ բարդ փորձություն է սպասվում

Լուիս Էնրիկե. Մեզ բարդ փորձություն է սպասվում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի` «Կորդոբայի» հետ խաղում 8:0 հաշվով տոնած հաղթանակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-«Բարսելոնան» յուրաքանչյուր խաղի մասնակցում է  հաղթելու համար: Եթե չես ցանկանում որևէ մեկից կախված լինել, պետք է միշտ հաղթես: Չնայած խոշոր հաշվին` մինչև 40-րդ րոպեն թվում էր, որ գնդակը չի կարող մտնել «Կրոդոբայի» դարպասը: Ֆուտբոլում արդյունքը շատ ցուցիչներիչ է կախված: Մենք միշտ փորձում ենք գրոհել, սակայն տարբեր խաղերի ժամանակ տարբեր խնդիրների ենք բախվում: Եթե չի ստացվում գրոհել կենտրոնով, փորձում ենք օգտագործել եզրերը, ինչն այս անգամ օգնեց երկու գոլ խփել:

Այժմ բավարար ժամանակ ունենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի` «Բավարիայի» հետ խաղին պատրաստվելու համար: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում խաղալն արդեն իսկ մեծ իրադարձություն է, բայց չորեքշաբթի մեզ բարդ փորձություն է սպասվում: Մյունխենցիների հետ խաղը շատ բարդ կլինի,-Լուիս Էնրիկեի խոսքերը փոխանցել է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում