NBA. Չեմպիոնը դուրս մնաց հետագա պայքարից (տեսանյութ)

NBA. Չեմպիոնը դուրս մնաց հետագա պայքարից (տեսանյութ)

Լոս Անջելեսում կայացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության փլեյ-օֆֆ փուլի «Լոս Անջելես Կլիպերս»-«Սան Անտոնիո» շարք վերջին` յոթերորդ հանդիպումը:

Խաղն անցել է դիտարժան պայքարում, բավական է նշել, որ հանդիպման ընթացքում հաշվի առաջատարի 31 փոփոխություն է արձանագրվել: Արդյունքում, ամեն ինչ վճռվել է հանդիպման վերջին րոպերին. «Կլիպերսի» առաջատար Քրիս Փոլն անհատական անցումից հետո բարդ իրավիճակում գնդակն ուղարկել է զամբյուղը: Այսպիսով, գործող չեմպիոն «Սան Անտոնիոն» դուրս մնաց հետագա պայքարից` ընդհանուր դիմակայությունը պարտվելով 3:4 հաշվով:

NBA, փլեյ-օֆֆ

«Լոս Անջելես Կլիպերս» – «Սան Անտոնիո»`  111:109 (28:30, 29:25, 22:23, 32:31)
Շարքի` հաշիվը` 4:3

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում