Կասիլյաս. Ես միշտ դիտակետում եմ

Կասիլյաս. Ես միշտ դիտակետում եմ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով վերջին շրջանում հաճախ է դառնում քննադատության թիրախ, Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի` «Սևիլյայի» հետ խաղից հետո հայտարարել է, որ սովորել է լինել նշանառության կենտրոնում: Իսպանացի դարպասպահը նաև նշել է, որ մեծ ուշադրություն չի դարձնում իր հերթական ռեկորդին:

-Ես միշտ դիտակետում եմ: Ամիսների ընթացքում սովորել եմ այս իրավիճակին և փորձում եմ այս ամենին հումորով վերաբերվել: Իսպանիայի առաջնությունում տոնած հաղթանակների թվով առաջի՞ն ֆուտբոլիստն եմ: Տպավորիչ թվեր են, բայց ես դրանք չեմ նկատում:

Բարդ էր ընդհատել «Ռամոս Սանչես Պիսխուանում» «Սևիլյայի» անպարտելության շարքը: Մենք հասանք հաջողության, որը թույլ կտա շարունակել պայքարը Լա Լիգայում չեմպիոնության համար: Պետք է հաղթենք մնացած խաղերում: Նախ Թուրինում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի շրջանակում մրցելու ենք «Յուվենտուսի» հետ, իսկ հետո մտածելու ենք «Վալենսիայի» մասին, որը բարդ մրցակից է և պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար:

«Սևիլյայի» հետ խաղից առաջ գիտեի, թե ինչպես է խաղացել «Բարսելոնան»: Եվ մեկ քայլ կատարեցինք, շարունակում ենք պայքարը, բայց այժմ ավելի կարևոր է «Յուվենտուսը»,-Կասիլյասի խոսքերը մեջբերել է «AS»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում