Մոուրինյու. Ավելի ուրախ կլինեմ ֆուտբոլիստներիս, քան ինձ համար

Մոուրինյու. Ավելի ուրախ կլինեմ ֆուտբոլիստներիս, քան ինձ համար

«Չելսիի» գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյուն նշել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճելու դեպքում ավելի ուրախ կլինի ֆուտբոլիստների, ոչ թե իր համար: «Ազնվականները» կարող են ժամանակից շուտ նվաճել չեմպիոնի կոչումն այսօր` ԱՊԼ-ի 35-րդ տուրի` «Քրիսթալ Փելասի» հետ խաղում:

-Ես ցանկանում եմ չեմպիոն դառնալ, բայց ավելի ուրախ կլինեմ ֆուտբոլիստներիս, ոչ թե ինձ համար: Տեսնում եմ` ինչպես են խաղից խաղ ֆուտբոլիստները պահպանում պատասխանատվությունը և հաղթանակի հասնելու ձգտումը` անկախ մրցակցից` «Սթոք Սիթի», «Քուինզ Պարկ Ռեյնջերս», «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ»…

Չեմպիոնությունը յուրահատուկ զգացողություններ կառաջացնի: Ֆինանսական ֆեյր-փլեյի ներդրումից հետո «Չելսին» այլևս հարուստ ակումբ չէ, պարզապես թոփ-ակումբ է, որը մյուսների նման կատարում է իր աշխատանքը,-պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերված են «Sportsmole»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում