Սուարես. Մեսսին ցույց տվեց, որ թիմային շահերն իր համար ավելի կարևոր են

Սուարես. Մեսսին ցույց տվեց, որ թիմային շահերն իր համար ավելի կարևոր են

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի` «Կորդոբայի» հետ խաղում տոնած հաղթանակի (8:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և խոսել է Լիոնել Մեսսիի մասին, ով թույլ տվեց, որ Նեյմարն իրացնի 11-մետրանոց հարվածը:

-Շատ ուրախ եմ իմ գոլերի համար, բայց թիմի հաղթանակն ամենակարևորն է: Այս հաղթանակի շնորհիվ շարունակում ենք առաջատար մնալ: Կորդոբայում միշտ բարդ է արագ գոլ խփելը, պետք է համբերատար լինել: Վերջ ի վերջո, մեզ հաջողվեց տպավորիչ հաղթանակի հասնել: «Բարսելոնային» հարմարվելու համար ինձ ժամանակ էր հարկավոր, բայց գիտեի, որ գոլեր խփելու ժամանակն էլ կգա:

Թույլ տալով Նեյմարին իրացնել 11-մետրանոց հարվածը` Մեսսին ցույց տվեց, որ թիմային շահերն իր համար ավելի կարևոր են: Շատ գեղեցիկ արարք էր,-Սուարեսի խոսքերը մեջբերվեծ են «Բարսելոնայի» պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում